ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Հոլանդացիները պնդում են, թե բացահայտել են եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքը

Հոլանդացիները պնդում են, թե բացահայտել են եգիպտական բուրգերի կառուցման գաղտնիքը
05.05.2014 | 16:22

Եգիպտական բուրգերը ամեն տարի գրավում են հարյուր հազարավոր զբոսաշրջիկների և շինարարության մեթոդի տեսանկյունից մշտապես եղել են ուշադրության կենտրոնում։ Al Arabiya-ն հաղորդել է, որ Ամստերդամի համալսարանի գիտնականները պարզել են՝ մ.թ.ա. 2000 թ. հին եգիպտացիները քարերի հսկայական աղյուսներն Արքաների հովտով տեղափոխել են ոչ թե այլմոլորակայինների միջոցով, այլ՝ թաց ավազի։ Հոլանդացիների կարծիքով՝ եգիպտացիները ծանր քարերը դրել են սահնակների վրա, որոնք հարյուրավոր աշխատողներ քարշ են տվել թաց ավազով՝ նախապես ջուր լցնելով։ Հոլանդացի ֆիզիկոսների խոսքերով՝ թաց ավազը զգալի հեշտացրել է ծանր իրերի տեղափոխումը՝ նվազեցնելով անհրաժեշտ աշխատուժի քանակը։
Al Arabiya-ն մանրամասնում է, որ եզրակացությունը հիմնված է եգիպտական հնագույն տապանաքարերից մեկի վրա հայտնաբերված որմնանկարի վրա, որն արվել է մ.թ.ա. 1900 թ., որ պատկերում է 172 մարդու, որոնք սահնակին ամրացված ճոպաններով առաջ են տանում հսկայական քանդակ։ Նրանց առջևից քայլում է մեկը, ով ջուր է լցնում ավազի վրա։

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ